Վազգեն Թևանյանը 48 վայրկյանում հաղթել է մրցակցին և ոսկե մեդալ նվաճել

65 կգ քաշային ըմբիշ, աշխարհի գավաթակիր, Եվրոպայի նորընծա չեմպիոն Վազգեն Թևանյանը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի 25-րդ խաղարկությունում, հայտնում է armsport.am-ը։

 

Թևանյանը ոսկե մեդալի համար գոտեմարտում 48 վայրկյանում փայլուն հնարքներով հաղթել է Բուլղարիայի ներկայացուցիչ Միկյայ Նաիմին՝ 13-1:

Այսօր ավելի վաղ մրցաշարի չեմպիոնի կոչումը նվաճել էր նաև Արսեն Հարությունյանը, իսկ 61 կգ քաշային Մեժլում Մեժլումյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում առավելության հասնելով Ղազախստանի ներկայացուցչի նկատմամբ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.