ԼՂ նախագահը պետք է հանձնվի․ Ալիևը սպառնում է Ստեփանակերտին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Բաքուն կարող է զիջումների գնալ Ղարաբաղի պաշտոնյաների հետ։


Այդ մասին նա հայտարարել է մայիսի 28-ին օկուպացված հայկական Բերձորի (Լաչին) շրջանի բնակիչների հետ հանդիպմանը։ Բոլորը գիտեն, որ այսօր այս տարածաշրջանում (Ղարաբաղ-խմբ.) մենք բոլոր հնարավորություններն ունենք գործողություններ իրականացնելու, նշել է Ալիևը։

«Ուստի ԼՂ-ի խորհրդարանը պետք է լուծարվի, և իրեն նախագահ կոչողը պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները պետք է պաշտոնանկ արվեն։ Միայն դրանից հետո նրանց զիջումներ կարվեն։ Միայն այս դեպքում կարելի է խոսել համաներման մասին»,- ասել է Բաքվի բռնապետը։

«Այստեղից դիմում եմ Ղարաբաղի հայերին, ովքեր երկար տարիներ շահագործել են մեր հողի հարստությունը․ «Միացում» անվամբ գիրքը փակված է։ Անկախության մասին ձեր երազանքները գնացին այն կարգավիճակի հետքերով, որը մենք ճիշտ տեղ ուղարկեցինք ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ»,- սպառնացել է Ալիևը՝ հորդորելով արցախահայությանը ենթարկվել Ադրբեջանի օրենքներին։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.