Կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորը․ ՄԻ պաշտպանի ուղերձը Մայիսի 28-ի առթիվ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձ է հղել Մայիսի 28-ի առթիվ։

 

«Սիրելի՛ հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ:
105 տարի առաջ` 1918 թ․ մայիսի 28-ին, հայ ժողովուրդը վերականգնեց իր անկախ պետականությունը:

 

Առաջին հանրապետության հաստատումն առանցքային նշանակություն է ունեցել պետականության ստեղծման մեր ճանապարհին, որի ամրապնդման ու արժևորման ուղին պետք է շարունակենք և այժմ։

 

ՀՀ անկախության հռչակագրով արձանագրվել է մեր պատրաստակամությունը՝ զարգացնելու առաջին հանրապետության ժողովրդավարական ավանդույթները և հաստատելու պետականություն՝ հիմնված մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքների և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի վրա։ Ուստի, կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորը։

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ»,- ասված է ուղերձում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.