ՀՀ-ից ԼՂ տեղաշարժը մեր լիարժեք վերահսկողության տակ է․ Ալիև

«Ադրբեջանի և Հայաստանի միջև պետք է խաղաղության պայմանագիր կնքվի՝ հիմնված տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։ 


Ձեռնարկելով անհրաժեշտ գործողություններ՝ մենք հասել ենք մեր ուզածին այն տարածքներում, որոնք այժմ գտնվում են ռուսական խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ»։

Այս մասին մայիսի 28-ին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ օկուպացված հայկական Բերձորի (Լաչին) շրջանի բնակիչների հետ հանդիպմանը։

Անդրադառնալով այս տարվա ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանին սահմանային անցակետի տեղադրմանը, Ալիևը նշել է, որ այդկերպ Բաքուն «վերջնականապես լուծել է տարածքային ամբողջականության հարցը»։

«Մեր տարածքային ամբողջականությունն արդեն վերականգնվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում։ Բայց սահմանային անցակետը վերջին կետն էր, որտեղից անվերահսկելի տեղաշարժ էր իրականացվում Հայաստանից դեպի Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ։ Ելումուտն այսօր էլ կա, բայց  այն մեր լիակատար վերահսկողության տակ է»,-ասել է Ադրբեջանի ղեկավարը։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.