Այսօր Արցախը ոչ պակաս շրջադարձային օրեր է ապրում. Ս. Բաբայանի ուղերձը Հանրապետության տոնի առիթով

«Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանն ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ.

«Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրն է։

1918 թվականից մինչև մեր օրեր հայոց պետականության գոյությունը պայքա´ր է խորհրդանշել, ապրելու կա´մք և վճռականությու´ն։

Այսօր, երբ հայկական երկրորդ հանրապետությունը՝ Արցախը, ոչ պակաս շրջադարձային օրեր է ապրում, չպիտի սոսկ կառչել պատմությունից, այլ` պատմական գիտակցությամբ հաղթահարել ինքներս մեզ և սերունդներին ժառանգել անվտանգ ու կայուն զարգացող հայրենիք։

Փա՜ռք Հայաստանի Հանրապետությանը,

Փա՜ռք Արցախի Հանրապետությանը,

Փա՜ռք հայոց պետականությանը։

28 մայիսի, 2023թ․»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.