«Հրապարակ». Լոնդո՞ն ինչի եք գնում

«Հրապարակ» օրաթերթը գրում է. 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 6-9-ը աշխատանքային այցով կգործուղվի Լոնդոն, Սիմոնյանի աշխատակազմից հայտնեցին, որ խորհրդարանի խոսնակը հրավեր է ստացել Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի նախագահի կողմից։ Լոնդոնում հանդիպում է նախատեսվում ինչպես ստորին, այնպես էլ վերին պալատներում։


Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը 12 հոգանոց է՝ ավանդույթի համաձայն, կազմում է նաեւ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ով Սիմոնյանի պրոտեժեն էր, սակայն վերջերս, ըստ ԱԺ աղբյուրների, եռանդով աշխատում է նրա դեմ։ Կազմում է նաեւ Սոնա Ղազարյանը։

Ուշագրավ է, որ ԱԺ նախագահը պատվիրակության կազմում ընդգրկել է նաեւ ընդդիմադիր մեկ պատգամավորի՝ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանին, ով նախնական համաձայնություն է տվել՝ մեկնել գործուղման։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.