Ապարան-Ալագյազ ավտոճանապարհին բախվել են «Opel» և «Mercedes-Benz» ավտոմեքենաները

Մայիսի 26-ին, ժամը 21:43-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Ալագյազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ 

 

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները․ վերջիններս դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.