Բաժին : Աշխարհ/Տարածաշրջան
Քանի դեռ կա Կիևի ռեժիմը, ծաղրածու Զելենսկին, բանակցություններն անհնարին են. Մեդվեդև
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն անհնարին են, քանի դեռ գոյություն ունեն Կիևի ռեժիմը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, գրում է rbc.ru-ն։
«Քանի դեռ կա Կիևի ռեժիմը, ծաղրածու Զելենսկին, բանակցություններն անհնարին են», - ասել է նա Վիետնամ կատարած այցի ժամանակ:
Միևնույն ժամանակ, Մեդվեդևը խոստովանել է, որ վաղ թե ուշ Մոսկվան և Կիևը պետք է բանակցեն, սակայն բանակցությունների առումով Ռուսաստանի համար իրավիճակը չի փոխվի, քանի դեռ «այդ մարդիկ» Ուկրաինայում իշխանության գլուխ են։
Նա նաև հավելել է, որ պետք է ուսումնասիրվեն Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար գոյություն ունեցող բոլոր խաղաղ ծրագրերը։