Թուրքերը նստած են Երևանի կենտրոնում, թուրքերը մեր մեջ են. Աշոտ Մինասյան

26 տարի շարունակ  Արցախ եմ մտել հպարտորեն, արժանապատվորեն որպես հաղթանակած հրամանատար, սակայն պարտություն եմ կրել վերջին  5 տարում հինգ և ավելի անգամ:

 

Կոռնիձորում «Կամավորական շարժում» ՀԿ կազմակերպած հանրահավաքի ժամանակ ասաց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։

 

Նա թվարկեց, թե երբ է պարտվել.

 

«Առաջին անգամ պարտվել եմ, երբ 2018  թվականին սրանք եկան իշխանության, 2020 թվականին պարտվել եմ, երբ այս իշխանությունները մեզ արահեստական պարտության տարան,  2021 թվականին  պարտվել եմ, երբ սրանց նորից ընտրվեցին, 2022 թվականին պարտվել եմ, երբ սկսեցին մեր սահմանները զատել ու նվիրել թուրքերին։

Հիմա պարտվում եմ ամեն օր, երբ սպասնում եմ իմ հաղթած գեներալին, երբ իմ գեներալները բանտարկված են, ամեն օր պարտվում եմ, երբ ձեռք են բարձրացնում մեր եկեղեցու վրա, երբ հերոսածին մորն են դատում։

Ոտքի ելեք հայ ժողովուրդ, Արցախը մենակ չի, մենք բոլորս արցախցի ենք, հայ ենք, մենք բոլորս մի ժողովուրդ ենք»,- ասաց Մինասյանը։

Նա նշեց, որ մենք տեր ենք Արցաին, ոչ ոք իրավունք չունի Արցախը նվեր տալու։

«Թուրքերը նստած են Երևանի կենտրոնում, թուրքերը մեր մեջ են, դրա համար բաժանում է  տեղի ունեցել, պարտավոր ենք դուրս մղել այդ թուրքերին, տեր լինենք Արցախին ու արցախցուն»,- ասաց Մինասյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.