Ո՞վ է Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի նոր գնորդը․ Առավոտ

Գյումրու սրտում՝ Աբովյան ճեմափողոցում, գտնվող «Հոկտեմբեր» կինոթատրոնը, որն այս քաղաքի յուրօրինակ ճարտարապետություն ունեցող, կոլորիտային շենքերից է, տեղի գործարարներից մեկի հետ դարձյալ ձեռք է բերել շվեցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը։ Այս մասին գրել է «Առավոտը»։

 

Գյումրու քաղաքապետարանը 2003 թվականին ավագանու որոշմամբ «Հոկտեմբեր» կինոթատրոնը ուղղակի վաճառքով օտարել էր «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ին։

 

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ դեռ անցած տարի Վարդան Սրմաքեշն այն գնել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրինությունից։ Հիշեցնենք, որ շվեցարահայ գործարարը «Կումայրի արգելոց-թանգարանի» տարածքում բազմաթիվ պատմական շենքեր է գնել հենց համայնքապետարանից՝ դրանք հյուրանոցների ու հյուրատների վերածելու նպատակով։ Դրանցից մեկը Ռուսթավելի փողոցում է, երկուսը՝ Աբովյան ճեմափողոցում, որտեղ ձեռք է բերել հին ԿԳԲ-ի ու հին բաղնիքի շենքերը։

Շվեցարահայ գործարարին ՀՀ կառավարության կողմից նվիրաբերվել է նաև Գյումրու «երկաթգծի հիվանդանոց»-ի (առավել հայտնի է «սև շենք» անվամբ) պատմամշակութային շենքը, որտեղ պիտի կարի գործարան կառուցեր, սակայն կառուցելուց ու գործարկելուց հետո կարճ ժամանակ անց այն դադարեց աշխատել։ Գյումրու գլխավոր ճարտարապետը նաև տեղեկացրեց, որ նոր սեփականատերը ցանկություն է հայտնել նախագծային փոփոխություններ կատարել «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքում, մասնավորապես կտուրում․ այնտեղ սրճարան բացել։ Գյումրու քաղաքապետարանը, սակայն, թույլտվություն չի տվել։

Հիշեցնենք, որ այս կինոթատրոնի շենքի վաճառքի հետ կապված ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ կա հարուցված․ այն 2003 թվականին (այդ ժամանակ Գյումրու քաղաքապետը Վարդան Ղուկասյանն էր ), ավագանու որոշմամբ վաճառվել է ընդամենը 25.000.000 դրամով, երբ դրա կադաստրային արժեքը 2004թ. դրությամբ կազմել է 203.918.820 ՀՀ դրամ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.