Դատարանն արդարացրել է Իգոր Խաչատուրովին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի այսօր՝ մայիսի 10-ին, գեներալ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին, արդարացնելու մասին որոշում է կայացրել:

 

Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի, 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 08.30-ի սահմաններում, անհնազանդության ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիներ փակել էին Երեւան քաղաքի Կիեւյան փողոցի 15 հասցեի դիմացի երթևեկելի հատվածը՝ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը:

 

Իգոր Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել, և նրան 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացվել, ապա հուլիսի 11-ին նա ազատ էր արձակվել գրավի դիմաց:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.