Հայաստանը կարծես թե գորշ ու անիմաստ գոտու է վերածվել

Դանթեի «Աստվածային Կատակերգությունում» կար Դժոխք, Դրախտ եւ Քավարան, որոնց դարպասների մոտ դիմավորում էին հրեշտակապետերը եւ ըստ իրենց ապրած կյանքի համապատասխան վայր ուղարկում հոգիներին։ Այս մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։


«Դժոխքի ու Դրախտի հետ ամեն ինչ պարզ է, Քավարան էլ, ըստ էության, կարանտին է, որտեղ հոգիները որոշակի ժամանակ անցկացնելուց հետու ուղարկվում էին համապատասխան բաժանմունք։

Սակայն կար նաեւ մի չորրորդ վայր, որն անգամ անվանում չունի, դա այդ երեք դարպասների միջանկյալ տարածքն է, որտեղ անհամար քանակի հոգիներ տառապում էին։ Նրանց անգամ դժոխքում չէին ընդունում։

Դանթեն սարսափած էր այդ տեսարանից` անհամար հոգիներ, որոնք ոռնում էին անորոշությունից ու խնդրում էին, որ գոնե դժոխքի դուռն իրենց համար բացվի, ... բայց չէր բացվում։

Ովքեր էին դրանք։ Դրանք այն մարդիկ էին, որոնց ապրել են բացարձակապես անիմաստ ու անպետք կյանք ու անգամ համարձակություն չեն ունեցել մի կարգին մեղք գործել, մի որեւէ արարք անել։

Հայաստանն այսօր կարծես թե նման գորշ ու անիմաստ գոտու է վերածվել, որտեղ մարդիկ պարալիզացվել են ու անընդունակ դարձել մի որեւէ արարք գործել, նույնիսկ Դժոխքն է մեզ համար դարձել ճոխություն»։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.