ՄԻ պաշտպանի և Կարմիր Խաչի ՄԿ-ի ղեկավարի հանդիպմանն անդրադարձ է կատարվել համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցերին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 5-ին, ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին և կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչ Նիկոլ Նասենին: Այս մասին հայտնել է ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակը։
 
«Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ վերաբերելի բնագավառներում կոմիտեի իրականացրած աշխատանքների կարևորությունը:
  
Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել երկու կառույցների համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցերին, նաև ՄԻՊ աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված քայլերին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.