Սա ևս մեկ անգամ փաստում է`Ադրբեջանը սպառնում է «Խաղաղության պայմանագրով»

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը.


«Օկուպացված Շուշիում տեղի է ունենում «Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականության ձևավորումը.անցյալից դեպի ներկա և ապագա» խորագրով միջոցառումը: Բաքվի բռնապետ Ալիևը հանդես է եկել միջոցառման բացման ելույթով: Ներկայացնում եմ ելույթի հիմնական կետերը

Վերջին շրջանի պատմությունը դաս պետք է լինի Հայաստանի համար:
«Խաղաղության պայմանագիրը» նախ ՀՀ–ին է պետք դա նաև մեզ համար օգտակար կլինի, քանի որ մենք ուզում ենք փակել այս էջը:
Եռակողմ հայտարարությունը հրադարարի հայտարարություն չէր, բայց նաև խաղաղության պայմանագիր չէր, դրա համար մենք ստեղծեցինք օրակարգ՝ առաջ բերելով «Խաղաղության պայմանագրի» հարցը:
Եթե ՀՀ–ն մերժեր մեր առաջարկը, նրանք կլինեին ապակառուցողական, իսկ ընդունելը դժվար էր, քանի որ նրանք պետք է դրանից հետո նորմալ վարք որդեգրեին:
«Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկի մեջ մենք կրկին տարածքային նկրտումներ տեսանք Ադրբեջանի նկատմամբ: Նրանց փորձերը դնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետյունը, որը գոյություն չունի, թղթի վրա, ապակառուցողական է:
Մենք ունենք մեր տեղը նոր աշխարհաքաղաքական կոնյուկտուրայի մեջ, բայց Հայաստանը չունի իր տեղը:
Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանը ոչ թե առաջարկում է «Խաղաղության պայմանագիր», այլ սպառնում է դրանով: Երկխոսության ու բանակցությունների փոխարեն, նրանք կիրառում են ռազմական ուժ, ճնշումներ, փակում Լաչինի միջանցքը, շրջափակման մեջ դնում 120,000–ի՝ ստիպելով ՀՀ իշխանություններին ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս ու վտանգի տակ դնելով մեր հայրենակիցների կյանքն ու ֆիզիկական գոյությունը»:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.