Մանկուրտը ոչ մի տեղ չի ձգտում, բացի սրտանց լափելուց և քնելուց

Ցանկացած ազգի, ժողովրդի, պետության ոչնչացումը միշտ սկսվում է կեղծ «ռացիոնալության» որոնումից: Ինչպես երևում է,ներկայիս «թավշյա» իշխանությունները պետությունը դիտարկում են բացառապես որպես գրասենյակ՝ «հպարտ քաղաքացիներից» հարկեր հավաքելու և ճանապարհներին «ասֆալտ փռելու» համար։ 


Իրականում Հայաստանի խորհրդարանում հայ ժողովրդի հերոսների, Նժդեհի կամ «Նեմեսիս» գործողության մարտիկների արձանների տեղադրման նպատակահարմարության մասին բանավեճը շատ հստակ ցույց է տալիս, որ մենք մոտեցել ենք հայ ժողովրդի՝ որպես ինքնաբավ էթնո-քաղաքական միավորի պետական և ազգային ընկալման սահմանագծին։

Մի կողմ թողնենք այն զզվանքի ու ամոթի զգացումը, որ զգում է իրեն հարգող ցանկացած մարդ, երբ կշեռքի մի նժարին դրվում են արժանապատվությունն ու պետական առաջնահերթությունները՝ Ազգային շահերի համատեքստում, և մյուս կողմից դրվում է փողի ու սննդի այն քանակի հարցը, որը կարող է ստանալ այս կամ այն ժողովուրդը, եթե վաճառի իր հիշողությունն ու պատիվը։ 

Թուրքիան, անշուշտ, մեզանից պահանջելու է հրաժարվել հիշողությունից, ինչը շատ հստակ ասել է Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Այս պարագայում 
թուրքերը ելնում են իրենց շահերից, և այստեղ պետք է հասկանալ, որ թուրքերի պահանջներն ընդամենը պատրվակ են Վաշինգտոնում ընթացող բանակցությունների լույսի ներքո Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։ 

Բայց անպայման պետք է նաև ընդգծել, որ «իսկ ի՞նչ է մեզ տալիս հուշարձանների տեղադրումն, ավելի լավ է չնյարդայնացնել թուրքերին» հռետորական հարցը խոսում է բարոյահոգեբանական լուրջ խնդիրների մասին, պետականության և ազգային տեսլականի ընկալման «յուրահատուկ»լույսի ներքո։ 

Նույն հաջողությամբ կարելի է ասել. «Իսկ գործնական առումով ի՞նչ է մեզ տալիս 1915 թվականի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, Ծիծեռնակաբերդը:
Ի՞նչ են մեզ տալիս հայ ժողովրդի հերոսների հուշարձանները՝ Մոնթեն, Անդրանիկը, Վարդան Մամիկոնյանը և այլն»:

Ի վերջո, ի՞նչ են մեզ տալիս հայկական Խաչքարերը կամ Եկեղեցիները: Կամ կարող ենք ավելի հեռուն գնալ և հարցնել՝ իսկ ի՞նչ է մեզ տալիս գերեզմանաքարերի տեղադրումը մեր հանգուցյալ հարազատների և մտերիմների շիրիմներին։

Ես հասկանում եմ, որ նման հարցերի առաջադրումը կարող է պատճառ հանդիսանալ հոգեբույժին հարկադիր դիմելու համար, բայց այստեղ ամեն ինչ շատ ավելի բարդ է:
Հայաստանի իշխանությունների կողմից ընթանում է Հայ ազգային և պետական ինքնության ոչնչացման նպատակաուղղված և համաձայնեցված քաղաքականություն, որն ի վերջո լիովին համապատասխանում է Հայաստանի և Արցախի կազմաքանդման թուրքական տրամաբանությանը։ 

Ամեն ինչ շատ պարզ է և տրիվիալ, ներկայիս «թավշյա, ոչ բռնի» իշխանությունը սպասարկում է այն երկրների շահերը, որոնք ցանկանում են ոչնչացնել Հայաստանն ու Արցախը և դրա համար օգտագործում են ոչ միայն գործողությունների տեսանելի համալիր (պատերազմ, օկուպացիա, ցեղասպանություն և հայաթափում), այլև այն բարոյական պատնեշների ոչնչացումը, որոնք հասարակ մարդուն ՄԱՐԴ են դարձնում։ 
Սպասելի՞ էր իշխանությունների հերթական «Օվերտոնի պատուհանի» բացումը։ 
Իհարկե ։ 

Շարունակելո՞ւ են սրանք մեզ բարոյապես սպանել, որ հետո թուրք-ադրբեջանական տանդեմին ֆիզիկական ջարդելու տան։ Իհարկե՛։ 
Ի՞նչ անել։ Կատաղի, անձնուրաց դիմադրել` մեզ առանց պատվի, արժանապատվության և հիշողության կամազուրկ կենդանիների վերածելու փորձերին:
...
Մանկուրտ - ըստ Չինգիզ Այթմատովի «Եվ դարից ավելի է ձգվում է օրը» վեպի` մարդ, որը վերածվել է անհոգի ստրկական գիժ արարածի, որը լիովին ենթարկվում է իր տիրոջը և չի հիշում նախորդ կյանքից որևէ բան:

Ըստ էության, կենդանի է, որի գործառույթը միայն իր տիրոջը ծառայելն է։
Փոխաբերական իմաստով «մանկուրտ» բառն օգտագործվում է իր պատմական, ազգային արմատների հետ կապը կորցրած, իր ազգակցական կապի մասին մոռացած մարդու մասին: 

Մանկուրտը երկար կյանք չունի, քանի որ չունի հոգի։ Նա ոչ մի տեղ չի ձգտում, բացի սրտանց լափելուց և քնելուց ...

Մանկուրտը ստրուկ է, ստրուկը մանկուրտն է:

Արման Աբովյան

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.