Դեռ կան աճյուններ, որոնք հուղարկավորված չեն, հարազատները չեն ընդունում ԴՆԹ արդյունքները. Անահիտ Ավանեսյան

Դեռ կան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյուններ, որոնք հուղարկավորված չեն։  Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

«Սա շատ զգայուն, ցավոտ թեմա է։ Ցավոք սրտի, հարազատները չեն ընդունում ԴՆԹ արդյունքները, որոնք գիտականորեն և փորձաքննության առումով վիճարկելի էլ չեն։ Դրանցից շատերը բազմիցս այլ երկրներում նույն արդյունքներն են ցույց տվել։ Բայց դեռ կան հրաժարվողներ»,-նշեց Անահիտ Ավանեսյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.