Այլևս որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում․ Անահիտ Ավանեսյանը՝ Տեղ գյուղում վիրավորում ստացած զինծառայողների վիճակի մասին

Բարեբախտաբար Տեղ գյուղում վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակն ամեն օր ավելի է լավանում, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակն ավելի է կայունանում ու դեպի ապաքինում ենք գնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

«Այլևս որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, վեց վիրավորներից երեքը դեռ ստացիոնար բուժում են ստանում»,- ասաց նա։

 

Նախարարը նշեց, որ կարմրուկի իրավիճակը Հայաստանում հանդարտվել է։

 

«Ստուգման ֆիլտրերը խստացրել ենք, որ հնարավոր բոլոր դեպքերը հայտնաբերենք, իրավիճակն այս պահին կայուն է, բայց սա չի նշանակում, որ դրսից եկող նոր դեպքեր չեն լիենլու, ինչը մեզ զգոնացնում է ու մղում, որ մեր բոլոր քաղաքացիներն իրենց երեխաներին պատվաստեն»,- ասաց Ավանեսյանը։

Հարցին՝ լարվա՞ծ են արդյոք իր և նախկին նախարար Արսեն Թորոսյանի հարաբերությունները, Ավանեսյան պատասխանեց․

«Ամենևին, շատ լավ են»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.