Մարզիկները գիշեր-ցերեկ աշխատել են այս առաջնության համար. Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի մարզիչ. «Արմենպրես»

Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանի կարծիքով՝ երևանյան առաջնությունում հայ ծանրորդները դեռևս իրենց խոսքը կասեն:

«Ես, իսկապես, շատ գոհ եմ: Հենց այսպես՝ մեդալներով էլ պիտի լինի մինչև վերջ: Եթե Հաաստանում ոմանք ասում, կասկածում էին, թե աղջիկների հավաքականը նահանջում է, թող արդեն փոխեն իրենց կարծիքը»,- «Արմենպրես»-ի հարորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

«Մարզիկները գիշեր-ցերեկ աշխատել են այս առաջնության համար քանի որ Հայաստանում անցկացվող այս առաջնությունը շատ պատասխանատու է»,-ասաց նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.