Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը բարձր է գնահատում հայ մարմնամարզիկների արդյունքները Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը բարձր է գնահատում հայ մարզիկների արդյունքները Եվրոպայի առաջնությունում:

 

Հայաստանի մարմնամարզության հավաքականը Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել է երեք մեդալ: Արթուր Դավթյանը դարձել է առանձին գործիքների հենացատկի ոսկե և նժույգ-թափերի բրոնզե, իսկ Վահագն Դավթյանը` արծաթե մեդալակիր:

 

«Ես բարձր գնահատական եմ տալիս տղաների կատարած աշխատանքին: Արթուր Դավթյանից սպասում ոսկե մեդալ, քանի որ այդ ձևում (խմբ․ առանձին գործիքների հենացատկ) ֆավորիտ է: Արթուր Դավթյանի գործն այս առաջնությունում իսկապես բարդ էր: Բայց նա իսկապես կռիվ տվեց և արժանիորեն հաղթեց: Եվրոպայի այս առաջնությունում ուժեղ պայքար էր ծավալվել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Սերոբյանը:

 

Մարզչի խոսքով` մարմնամարզությունն այն մարզաձևն է, որտեղ ընդամենը մեկ մարզիկը կարող է մի ամբողջ երկիր հանրահռչակել, բայց այս ամենին նպաստում է նաև պետական աջակցությունն ու մարմնամարզության ֆեդերացիայի հովանավորի օգնությունը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.