Արթուր Դավթյանը մեկնաբանել է Եվրոպայի առաջնությունում նվաճած ոսկե մեդալը (տեսանյութ)

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը մարմնամարզության Եվրոպական ֆեդերացիային տված հարցազրույցում կիսվել է տպավորություններով՝ Թուրքիայում նվաճած ոսկե մեդալից հետո.

 

-Քեզ գիտենք որպես հենացատկի վարպետ, բայց առաջին անգամն է, որ այս վարժությունում ոսկե մեդալ ես նվաճում Եվրոպայի առաջնությունում: Ի՞նչ զգացողություններ ունես:

 

-Իհարկե, շատ ուրախ եմ:  Այո, ճիշտ եք՝ առաջին ոսկին էր: Դժվար էր, բայց ուրախ եմ, որ ինձ մոտ ստացվեց անել այն, ինչ ես կարողանում եմ անել: Շատ ուրախ եմ:

 

-30 տարեկանում աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն ես: 

-Մարմնամարզությունում փոխվել են կանոնները և դրանք ինձ թույլ են տալիս արդյունքներս բարելավել: Այսինքն եթե մեկ ցատկը շատ լավ կատարեմ, կարող եմ հավակնել լավ արդյունքների:

Հիշեցնենք՝ Արթուր Դավթյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն ավելի վաղ նվաճել էր նաև 2021 թվականին, բայց նժույգթափեր վարժությունից:

   
 

Աղբյուր  ArmSport.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.