Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտնում Հայաստանի առաջին ներկայացուցիչները

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնությունում պայքարի մեջ են մտնում Հայաստանը ներկայացնող մարզիկները:

 

 
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանի կանանց ընտրանու անդամները` Իզաբելլա Յայլյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը, կմրցեն 55 կգ քաշի A ենթախմբում: Մրցումը կմեկնարկի 17:30-ին:

 

Մրցումային երկրորդ օրը` ապրիլի 16-ին, մեդալների համար կպայքարեն նաև 55 կգ ու 61 կգ քաշային տղամարդիկ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.