Ադրբեջանից 12 հոգի ժամանել է Երևան․ ի՞նչ է հայտնի

Ադրբեջանի ծանրամարտի հավաքականն արդեն Երևանում է, որտեղ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը։
Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, իրենց երկրի պատվիրակության կազմում Հայաստանի մայրաքաղաք է ժամանել 12 հոգի։


Չնայած Հայաստանի կողմից ադրբեջանական պատվիրակության անվտանգությունը լիովին ապահովելու մասին երաշխիքներին, հարևան երկրի մարզիկները չեն մասնակցի համաեվրոպական ստուգատեսի բացման արարողությանը։

Ապրիլի 15-ից 23-ը կայանալիք առաջնությունում Ադրբեջանը կներկայացնեն 4 մարզիկներ, որոնցից երեքը կներագրավվեն տղամարդկանց պայքարին, ևս մեկը՝ կանանց։

Նշվում է նաև, որ ադրբեջանցի ծանրորդների թիմից դուրս է մնացել մեկ այլ մարզիկ, ում մասնակցությունը մրցումներին ի սկզբանե նախատեսված էր։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.