Սա մեր լավագույն հանդիպումներից մեկն էր այս մրցաշրջանում․ Մխիթարյան

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում (2-0) «Բենֆիկային» հաղթելուց հետո կիսվել է իր կարծիքով.

 

«Շնորհակալություն Բրոզովիչին և Բարելային։ Առանց նրանց ավելի դժվար կլիներ։ Նրանք այս թիմի առաջատարներն են։ Նրանք մեզ առաջ են տանում։

 

Սա մեր լավագույն հանդիպումներից մեկն էր այս մրցաշրջանում: Մենք տիրում էինք դաշտի յուրաքանչյուր հատվածին և օգնում էինք միմյանց։ Եվ դա էլ իր պտուղներն է տվել»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

 

Նշենք, որ Բարելան այս խաղում գոլի հեղինակ դարձավ։ Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 19-ին Միլանում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.