Լեհաստանի դեսպանը «խելագար» է․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ մտադիր է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հաջորդ շփումներում քննարկել, թե ինչպես «տեղը դնել» Լեհաստանին, որտեղից հայտարարություններ են հնչում ուկրաինական պատերազմին մասնակցելու պատրաստակամության մասին։


Լուկաշենկոն Ֆրանսիայում Լեհաստանի դեսպան Յան Էմերիկ Ռոստիշևսկուն անվանել է «խելագար», ով ֆրանսիական հեռուստատեսությանը տված հարցազրույցում պնդել է, որ եթե Կիևը պարտվի, Վարշավան այլընտրանք չի ունենա և պետք է պատերազմի մեջ մտնի։

«Եվ հետո նա բացականչեց. «Մենք կպայքարենք Ռուսաստանի դեմ»: Համարեք, որ նրանք անմիջապես կսկսեն մեզանից [Բելառուսից]։ Ի՞նչ պետք է անենք մենք։ Առաջին հարցը, որը մենք կքննարկենք Պուտինի հետ, այն է, թե ինչպես պետք է նրանց իրենց տեղը դնենք»,- ասել է Լուկաշենկոն։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.