Հայտնի է, թե որ համարի ներքո է Բրյունետը ներկայացնելու Հայաստանը

«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետն իր Future Lover երգը կատարելու է մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլում՝ 2-րդ  համարի ներքո։ Այս մասին քիչ առաջ հայտարարվեց «Եվրատեսիլի» յութուբյան պաշտոնական ալիքով։


Երկրորդ կիսաեզրիափակիչ փուլը բացելու է Դանիայի ներկայացուցիչ Reiley-ը։ Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհի Իրու Խեչանովին ելույթ է ունենալու 11-րդ համարի ներքո։

Երկրորդ կիսաեզրափակչի ամբողջական հերթականությունը հետեւյալն է՝ Դանիա, Հայաստան, Ռումինիա, Էստոնիա, Բելգիա, Կիպրոս, Իսլանդիա, Հունաստան, Լեհաստան, Սլովենիա, Վրաստան, Սան Մարինո, Ավստրիա, Ալբանիա, Լիտվա,  Ավստրալիա, Իսպանիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն:

 

«Եվրատեսիլ 2023»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը մայիսի 9-ին է, երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 11-ին, եզրափակիչը՝ 13-ին։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.