Համոզված եմ, որ ոչ մի թուրքի լամուկ չի պատժվի

Ինչպես հայտնի դարձավ ՊՆ հայտարարությունից այսօր, մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը: Աստված լուսավորի նահատակված Հայ Զինվորի հոգին։


Իսկ հիմա բարձր կաբինետներում «հով լռված» բարձրաստիճան «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական» պաշտոնյաները մեզ խրոխտ ձայնով պատմելու են, որ չնայած «Ադրբեջանի» բոլոր հակահայկական քայլերին, սպառնալիքներին, հայերի սպանություններին, իրենք (այսինքն, ոչ բռնի, թավշյա, ժողովրդական իշխանությունները) այնուամենայնիվ «շարժվելու են դեպի խաղաղություն»։

Այսինքն, թուրք-ադրբեջանական ոհմակը մեզ սպառնում է տոտալ ոչնչացմամբ և սպանում է մեզ, իսկ այս իշխանությունն` ի պատասխան «գնալու է խաղաղության»։ Համոզված եմ, որ ոչ մի թուրքի լամուկ չի պատժվի, քանզի դա չի համապատասխանում իշխանության «խաղասիրական» տեսլականին։

...Հա՜, մեկ էլ հետևալը նշեմ. մեզ պատմելու են, որ մեզ սպանում են նաև նրա համար, որ մենք տրվելով վրեժի զգացմունքին պատասխանենք և թուրքերը դա օգտագործեն` որպես պատճառ մեզ ավելի շատ վնաս տալու համար։

Մի հավատացե՛ք... թուրքի համար առաջնայինը մեզ սպանելն է, նոր հետո ինչ որ «հաշվարկներ»։ Եվ որքան մենք մեզ դնենք «վելիկի պոլիտիկների»տեղը, չպատասխանելով հայասպաններին, այդքան ավելի սանձարձակ կլինի թուրք֊ադրբեջանական խուժանը։

Արման Աբովյան

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.