Երբեք այդքան անբովանդակ չի եղել. Իոաննիսյանը դժգոհ է ԱԺ-Կառավարություն այսօրվա հարցուպատասխանից

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը դժգոհ է ԱԺ—կառավարություն այսօրվա հարցուպատասխանի բովանդակությունից։ Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջու գրել է.

«ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանը երբեք այդքան անբովանդակ չի եղել

 
 
 

Խորհրդարանի 107 պատգամավորներից և որևէ մեկը գործադիրին հարց չտվեց՝
1. Զինված ուժերի բարեփոխումներից
2. Արտաքին հետախուզական ծառայության ստեղծումից
3. Սպանությունների քանակի աճից կամ դրանց բացահայտման քանակի նվազումից
4. Վտանգավոր թմրանյութերի (մետամֆիտամինի ու Ափիոնատիպ նյութերի) տարածման դեմ պայքարից
5. ՃՏՊ-ների արդյունքում զոհերի ռեկորդային քանակից ու դրա հակազդման տեսլականի բացակայությունից

6. Կոռուպցիայի դեմ պայքարից
7. Դատաիրավական բարեփոխումներից
8. Կրթական բարեփոխումներից
9. ՌԴ ԱԳՆ հայտարարած Հայաստանում ռուսական դպրոցների քանակի ավելացման մասին միստիկ պայմանավորվածությունից
10. Դիվանագիտական կորպուսի բարեփոխումներից (կամ դրանց բացակայությունից)
Ցանկը շարունակեք ինքներդ...»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.