Երգչուհի Լոլիտան խոստովանել է, որ խաղատանը 1,7 մլն դոլար է կորցրել

Երգչուհի Լոլիտա Միլյավսկայան յութուբյան Вопрос Ребром շոուում պատմել է, թե որքան գումար է կորցրել խաղատանը։

 

Միլյավսկայան նշել է, թե ինչպես է կորցրել 1,7 մլն դոլար։ Երգչուհին պարզաբանել է, որ այդ ամբողջ գումարը մեկ օրում չի կորցրել։ Մի անգամ խաղատան տերը մոտեցել է երգչուհուն և պատմել ընդհանուր կորցրած գումարի մասին։ Աստղը մանրամասնել է, որ չի հիշում այն ժամանակահատվածը, երբ կորցրել է միջոցները։

«Դա տևական ժամանակ էր... Նա (խաղատան տերը) ինձ ասաց՝ այսօր դու զրո ես: Նրանք ինձ լավ էին վերաբերվում։ Բախտս բերել էր: Նրանք հասկացան, որ իմ կյանքում ինչ-որ բան լավ չի ընթանում։ Ես հենց այնպես չէի խաղում: Ես հրաշքներ էի գործում, խաղային ավտոմատներ խաղալիս կարող էի տարբեր բաներ անել։ Եվ խմում էլ էի ու էլի նման բաներ», - ասել է Լոլիտան:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.