Վերաքննիչ դատարանը Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացրել

Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել բավարարել 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրուվի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու՝ դատախազության միջնորդությունը:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժել էր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը:

 

Գրիգորի Խաչատուրովին մեղադրանք են ներկայացրել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործի շրջանակներում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.