Պորտուգալիան Ուկրաինա կուղարկի «Լեոպարդ» տանկեր

Պորտուգալիան «Լեոպարդ-2» տանկեր կուղարկի Ուկրաինա: Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան:


«Մենք այժմ աշխատում ենք, որպեսզի կարողանանք տրամադրել մեր տանկերից մի քանիսը», – ասել է Կոստան:

Վարչապետը չի մանրամասնել, թե քանի տանկ է ուղարկվելու:

Պորտուգալիայի զինված ուժերի ղեկավար Անտոնիո Սիլվա Ռիբեիրոն անցյալ ամիս ասել էր, որ Պորտուգալիան 37 «Լեոպարդ-2» տանկ ունի: Սակայն տեղական ԶԼՄ-ները հայտնել էին, թե դրանց մեծ մասն անսարք է:

Կոստան ասել է, որ Պորտուգալիան աշխատում է Գերմանիայի հետ՝ ձեռք բերելու այն մասերը, որոնք անհրաժեշտ են չգործող տանկերի վերանորոգման համար: Պորտուգալիայի վարչապետը հույս է հայտնել, որ տանկերն Ուկրաինա կհասցնեն մինչև մարտի վերջ։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.