Սերբիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին, կպահպանի ռազմական չեզոքությունը. Վուչիչ

Սերբիան չի նախատեսում անդամակցել ՆԱՏՕ-ին, չնայած տարբեր հայտարարություններին ու գնահատականներին, և կշարունակի պահպանել ռազմական չեզոքության դիրքորոշումը։ Հինգշաբթի նման կարծիք է հայտնել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր առավոտյան ես անհեթեթություն լսեցի կեղծ հայրենասերներից, որոնք ասում էին, որ մենք Սերբիան տանում ենք ատլանտյան ինտեգրման ուղղությամբ. մենք նման բան չենք անում: Մենք շարունակելու ենք պահպանել մեր ռազմական չեզոքությունը և, ի տարբերություն մեր բանակը ոչնչացողների, մենք կառուցում ենք մեր բանակը», - ասել է Վուչիչը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.