Մոսկվան ՀԱՊԿ-ին չի դիմել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հետ կապված օգնության խնդրանքով. Լավրով

Մոսկվան չի դիմել ՀԱՊԿ-ի իր գործընկերներին Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հետ կապված օգնության խնդրանքով:

Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքին և «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:

Ռուսաստանն ունի այն ամենը, ինչն իրեն պետք է հատուկ ռազմական գործողության խնդիրները լուծելու, այն պատերազմն ավարտելու համար, ընդգծել է Լավրովը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.