ՀՀ նախորդ ղեկավարությունը ցանկանում էր պահել ԼՂ «օկուպացրած» տարածքները, բայց Ադրբեջանը վերադարձրեց դրանք. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը  «Ռոսիա 24» հեռուստաալիքին և ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Արցախյան հակամարտությանը, նշել է, որ Հայաստանը տարիներ շարունակ «օկուպացրել էր» (չակերտները՝ Tert.am) Ադրբեջանի յոթ շրջանը:

«Հետո, երբ Ռուսաստանը հույսը կտրել է հարցի քաղաքական լուծումից, առաջարկել է բազմաթիվ տարբերակներ, սակայն ՀՀ դեռ նախորդ ղեկավարությունը դրանք այդքան էլ լավ, դրական չի ընդունել՝ ցանկանալով պահել այն տարածքները, որոնց երբեք էլ չի հավակնել: Եվ, այո, Ադրբեջանը վերադարձրեց «իրեն պատկանած» (չակերտները՝ Tert.am) հողերը: Հիմա, երբ երբ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ ԵՄ-ն ստորագրել են խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին պայմանագիր՝ 1991-ի դեկտեմբերին կնքված Ալմա-Աթայի հռչակագրի դրույթների հիման վրա, մեզ համար արդեն դժվար է կողմնորոշվել հետագա քայլերի առնչությամբ, քանի որ այդ հռչակագրում ասվում է, որ նորանկախ հանրապետությունների միջև սահմաններն անցնելու են ԽՍՀՄ վարչական սահմաններով.... իսկ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը գտնվել է խորհրդային Ադրբեջանի կազմում: Այնպես որ այս պարագայում հարցը բազմաշերտ է», - ասել է Լավրովը:

 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.