Լավ է, որ «Մալաթիայի» աշխատակիցների համար եկել է այս օրը, ոչ թե «Սուրմալուի» պես օր․ Վահան Քերոբյան

Գիտեք, որ վերջերս երկու ցավալի դեպք ունեցանք՝ Սուրմալուի և Ազատ գյուղի դեպքերը, այդ երկու դեպքերը հիմք են հանդիսանում, որպեսզի մենք հետևենք ստանդարտների համապատասխանությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Մալաթիա» տոնավաճառի փակմանը, ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

 

«Պետք է այնպես անենք, որ անվտանգային բոլոր նորմերը պահպանված լինեն  նմանատիպ օբյեկտներում։ Օրենքի սահմաններում ընդունվել է ամենախելամիտ որոշումը, այն մարդկանց համար, ովքեր այնտեղ աշխատում են, ապահոված են վատ աշխատանքային պայմաններ։ Մոտակայքում կան առևտրի կենտրոններ, այնտեղ հանգիստ կարելի է տեղ ճարել և շարունակել իրենց գործունեությունը։ Կարծում եմ, որ բոլոր շուկաները պետք է ստուգվեն, որպեսզի կարողանանք հասնել մարդկանց կյանքի որակի բարելավմանը։ Այս մարդիկ տարիներ շարունակ աշխատել են այնտեղ, ու վաղ թե ուշ այդ օրը գալու էր, լավ է, որ եկել է այս օրը, ոչ թե «Սուրմալուի» պես օր»,- ասաց նախարարը։

 

Քերոբյանը ասաց, որ հերթով բոլոր առևտրի կենտրոններում իրականացվելու են ստուգումներ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.