Եթե չապրեմ մինչև Ուկրաինայի հաղթանակը, որը շատ մոտ է, իմ սիրտը կթաղեք Կիևում. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին  նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր՝ փետրվարի 1-ին, հեռավար կարգով մասնակցել է Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթացող նիստին։

 

Netgazeti.ge-ի փոխանցմամբ`

 

Սաակաշվիլին իր ուղերձը կարդացել է ուկրաիներենով և ասել, որ վստահ է Ուկրաինայի հաղթանակում։ Նախկին նախագահի խոսքով՝ իր սիրտը պատկանում է Ուկրաինային, և եթե նա չապրի մինչև Ուկրաինայի հաղթանակը և չտեսնի այն, ցանկանում է, որ իր սիրտը թաղեն Կիևում։

 

«Բարի գալուստ բոլորին, հիմա ես Մատրոսովի բանտում եմ։ Նրանք ինձ տանջեցին, թունավորեցին... Շնորհակալություն բոլոր ուկրաինացիներին աջակցության համար։ Ես վստահ եմ Ուկրաինայի հաղթանակում, բայց եթե չապրեմ և չհասցնեմ տեսնել Ուկրաինայի հաղթանակը, որը շատ մոտ է, իմ սիրտը պետք է թաղվի Կիևում, այն Ուկրաինայինն է... Մահ մեր թշնամուն»,- ասել է Միխայիլ Սահակաշվիլին։

Դրանից հետո Սաակաշվիլին բարձրացրել է վերնաշապիկը և դատավորին ու դատական նիստի ներկաներին ցույց տվել իր ֆիզիկական վիճակը։

 

«Ներողություն եմ խնդրում ոչ էթիկական պատկերի համար»,- ասել է Սաակաշվիլին։

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.