ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի հետ կապված 10 ֆիզիկական անձանց և 12 ընկերությունների նկատմամբ:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած փաստաթղթում։

 

Ըստ աղբյուրի՝ օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) արգելափակել է 22 ֆիզիկական անձանց  և կազմակերպություններին մի շարք երկրներում, որոնք միացված են ցանցին՝ պատժամիջոցները շրջանցելու համար:

 

Ըստ վերոնշյալ ցանկի՝ պատժամիջոցների ցանկում ընդգրկված են Լատվիայի, Սինգապուրի, Ռուսաստանի, Իսրայելի, Ուզբեկստանի և Կիպրոսի քաղաքացիները։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.