Բլինկենը Եգիպտոսի ԱԳ նախարարի միջոցով Լավրովին ուղերձ է հղել

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի միջոցով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենից «որոշակի ուղերձ» է ստացել Ուկրաինայի վերաբերյալ, հայտնում է gazeta.ru-ն:

 

Դիվանագետն ասել է, որ ուղերձն այն է, որ «Ռուսաստանի Դաշնությունը պետք է կանգ առնի և հեռանա»։

«Նախարարն (Եգիպտոսի արտգործնախարարը) ասաց, որ ինքը որոշակի ուղերձ է փոխանցել պետքարտուղար Բլինկենի կողմից, որը վերջերս այցով գտնվում էր Կահիրեում։ Ես դա հաստատում եմ։ Հերթական անգամ մենք նախարարի միջոցով լսեցինք հաղորդագրություն առ այն, որ Ռուսաստանը պետք է կանգ առնի, Ռուսաստանը պետք է հեռանա, և այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի»,- մանրամասնել է Լավրովը:

Միաժամանակ Լավրովը նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է լսել ցանկացած «լուրջ առաջարկ», որն ուղղված է ստեղծված իրավիճակի կարգավորմանը՝ համապարփակ համատեքստում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.