Զելենսկին կոչ է արել արագացնել իրադարձությունները

Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են երկարացնել պատերազմն Ուկրաինայի տարածքում և սպառել ուկրաինական ռեսուրսները, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ արեւմտյան գործընկերները պետք է արագացնեն զենքի մատակարարումը Կիևին։


«Ռուսաստանը հույս ունի երկարացնել պատերազմը, սպառել մեր ուժերը։ Ուստի մենք պետք է ժամանակը դարձնենք մեր զենքը։ Մենք պետք է արագացնենք իրադարձությունները, արագացնենք մատակարարումները և նոր անհրաժեշտ սպառազինման հնարավորությունները Ուկրաինայի համար»,- ասել է Զելենսկին։

Նա նշել է, որ Ուկրաինան արդեն զգալի պաշտպանական արդյունքներ ունի ԱՄՆ-ի, Գերմանիայի, Լեհաստանի, Կանադայի, Բելգիայի, Նորվեգիայի, Իտալիայի և այլ երկրների հետ հարաբերություններում։

«Այս շաբաթը պետք է ոչ պակաս ուժեղ դարձնել մեր պաշտպանության համար»,- ասել է նա։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.