Երևանը ՌԴ քաղաքացիների համար առավել նախընտրելի ուղղություններից է փետրվար ամսվա համար. Aviasales

Թուրքիան, Հայաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները դարձել են ՌԴ քաղաքացիների համար առավել նախընտրելի ուղղությունները ձմեռային սեզոնին, հայտնում է Prime գործակալությունը՝ վկայակոչելով Aviasales տոմսերի ամրագրման ծառայության տվյալները։

Ծառայության վերլուծաբանները հայտնում են, որ արտերկրյա երեք քաղաք՝ Ստամբուլը, Երևանը և Դուբայը, փետրվարին դարձել են ներքին զբոսաշրջիկների նախընտրությամբ առաջատարներ։

Ուսումնասիրությունից հետևում է, որ ռուսաստանցիների չորս տոկոսը թռչելու է Ստամբուլ, երեք տոկոսը՝ Երևան և երկու տոկոսը՝ Դուբայ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.