Կյանքից հեռացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Հենրիխ Ղազարյանը

81 տարեկանում վախճանվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Հենրիխ Ղազարյանը, «Վկոնտակտե» սոցիալական ցանցում հայտնել է Տվերի Պատանի հանդիսատեսի թատրոնը:

«Մեծ ափսոսանքով հայտնում ենք, որ մեր թատրոնը կորցրել է գործընկերոջը, ընկերոջը և ականավոր պրոֆեսիոնալին»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստի-ն, Ղազարյանը հայտնի է մի շարք ներկայացումներում ունեցած դերերով։ Հանդես է եկել նաև որպես բեմադրիչ։ Նա խաղացել է Չիմկենտի (Շիմկենտ), Մագնիտոգորսկի, Տալլինի, Նովգորոդի, Իժևսկի, Նովոմոսկովսկի, Մագնիտոգորսկի, Պետրոզավոդսկի, Կալինինի (Տվեր) դրամատիկական թատրոններում։ Տվերի ՊՀԹ-ին, որն այս տարվա հունվարին դարձավ 91 տարեկան, նա ծառայել է 1977 թվականից։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.