Քաղաքացին անցել է Դավիթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել

Այս պահին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Միջին տարիքի տղամարդը անցել է Դավիթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև փրկարար հոգեբանական ծառայության հոգեբանները։

Այս մասին հայտնում է  shamshyan.com-ը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են, ոստիկանության աշխատակիցները տեղում կատարում են ուժեղացված ծառայություն, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները իրենց մեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.