Նվիրատվություն՝ 4 մլն ռուբլի, 24 հզր դոլար և բնակարան Կրասնոդարում, բնակարաններ՝ մայրաքաղաքում և հողամաս Ձորաղբյուրում՝ պաշտոնը ստանալու օրը․ անձնագրայինի արդեն նախկին պետի ու տիկնոջ ունեցվածքը

Ներքին գործերի նախարարության ձևավորմամբ մի շարք պաշտոնյաներ կհրաժարվեն իրենց պաշտոններից։ Անձնագրային վարչության և միգրացիոն ծառայության գործառույթները կմիավորվեն ստեղծվող ՆԳՆ–ում, և Անձնագրային վարչության պետ Արա Մկրտչյանը կհրաժարվի պաշտոնից, ոլորտը կհամակարգի Արմեն Ղազարյանը։ Իսկ Արա Մկրտչյանը, Tert.am-ի տեղեկություններով, նախկին գործընկերներից մեկի միջնորդությամբ, կտեղավորվի աշխատանքի մեկ այլ կառույցում։
 
Tert.am-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել Արա Մկրտչյանի՝ ոստիկանությունում աշխատելու ընթացքում ձեռք բերած ունեցվածքի վերաբերյալ։
Այսպիսով, ըստ աղբյուրի՝ Արա Մկրտչյանը երկու բնակարան է ձեռք բերել Իսպանիայում և Գերմանիայում, բայց, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած տարեկան հայտարարագրում Արա Մկրտչյանը այդ մասին որևէ տեղեկություն չի հայտնել։
Փոխարենը, այժմ ՊՆ փոխնախարար, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի մտերիմը, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի աշխատանքից 2019–ին՝ Արման Սարգսյանի ոստիկանապետի ԺՊ նշանակվելուց հետո՝ մեկ ամիս անց, նշանակվեց Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ։
2017–ի հայտարարագրում, որպես ՔԿ քննիչ, Արա Մկրտչյանը հայտարարագրել է 6 մլն 400 աշխատավարձ, 515 հզր և 369 հզր 550 դրամ վարկ։

 

Արա Մկրտչյանը շարժական ու անշարժ գույք չի հայտարարագրել, բայց, դա մինչև ոստիկանությունում՝ Արման Սարգսյանի կողմից ՆԱՎ պետ նշանակվելը։
Ոստիկանութունում պաշտոնը ստանձնելու օրը՝ 2019–ի նոյեմբերի 20–ին, Արա Մկրտչյանը Ձորաղբյուրում ձեռք է բերում հողամաս։ ըստ տեղեկությունների՝ հողամասը ձեռք է բերել հենց Արման Սարգսյանին պատկանող տարածքի հարևանությամբ։ Հողամասի գինը նշված է 2 մլն 700 հզր դրամ։
 
Բանկային հաշվին դրամական միջոցները 2019–ի տարվա ավարտին կազմել է  355 հզր դրամ, կանխիկ դրամ հայտարարագրել է 1000 դոլար։
 2019–ին՝ նախքան ոստիկանություն տեղափոխվելը, Արա Մկրտչյանի աշխատավարձը Քննչական կոմիտեից կազմել է 7 մլն 658 հզր դրամ, ոստիկանությունում մոտ 1.5 ամսվա աշխատավարձը կազմել է 771 հզր դրամ, ՊԵԿ–ից ստացած եկամուտը 1 մլն 393 հզր դրամ։
2020–ի հունիսի ութին ոստիկանապետի պաշտոնից ազատվել է Արման Սարգսյանը, մեկ ամիս անց՝  Ներքիւն անվտանգության պետի պաշտոնից ազատվել է Արա Մկրտչյանը և նշանակվել Անձնագրային և վիզաների վարչության պետ։
2020–ի հայտարարագրում  բանկային հաշվին ներկայացրել է 639 հզր դրամ, կանխիկ 1000 դոլար, և աշխատավարձ ՝ 5 մլն 879 հզր դրամ, և ՊԵԿ–ից ստացված եկամուտը՝ 1 մլն 369 հզր դրամ։
2021–ի Արա Մկրտչյանը Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում բնակարան է նվեր ստացել,  տարվա սկզբին կանխիկ հայտարարագրել է նույն 1000 դոլարը, տարվա ավարտին հայտարարագրել է 25 000 դոլար, բանկային հաշվին հայտարարագրել է 815 հզր դրամ, և նշել, որ 24 հզր դոլարը նվիրատվություն է, ով է նվիրատուն՝ չի նշվում։ Բացի այդ, Արա Մկրտչյանը նվիրատվություն է ստացել նաև 4 մլն ռուսական ռուբլի` մոտ 23 մլն դրամ։
 
Արա Մկրտչյանի տիկինը՝ Մարիա Գալստյանը, աշխատում է Կենտրոնական բանկում։ 2017–ի հայտարարագրում անշարժ կամ շարժական գույք չի հայտարարագրել, 4.5 մլն աշխատավարձն է կազմել, 14 մլն՝ վարկը։
2019-ի հայտարարագրում արդեն հայտարարագրել է 2010–ին ձեռք բերված բնակարան Ավանում, 2016–ին ձեռք բերված ավտոկայանատեղի՝ կրկին Ավանում, 2010–ին նվեր ստացած հողամաս Մալաթիայում։ 2019–ին ձեռք է բերել «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա 4 մլն 80 հզր դրամով, բանկային հաշվին հայտարարագրել է 1 մլն 200 հզր դրամ, 8 մլն՝ փոխառություն, 5.5 մլն՝ աշխատավարձ։

 

Մարիա Գալստյանը 2020–ի հոկտեմբերին համատեղ սեփականության իրավունքով ձեռք է բերել բնակարան և ավտոկայանատեղի Արաբկիրում, տարեկան աշխատավարձը՝ 6 մլն 680 հզր դրամ է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.