Հայաստանի ՊՆ-ն զորավարժությունները չեղարկելու մասին ՀԱՊԿ-ին տեղեկացրել է հունվարի 5-ին

Պաշտպանության նախարարությունը հունվարի 5-ին է տեղեկացրել ՀԱՊԿ Միացյալ շտաբին՝ Հայաստանում ծրագրված զորավարժությունները աննպատակահարմար համարելու մասին։

 

Պատասխանելով «Ազատության» հարցին՝ ինչպե՞ս են բացատրում ՀԱՊԿ-ի այսօրվա հայտարարությունը, թե Երևանից պաշտոնական ծանուցում չեն ստացել զորավարժությունները չեղարկելու մասին, մինչդեռ երեկ վարչապետն ասել էր, որ ծանուցումն արդեն ուղարկվել է, պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ասաց. «Ինչպես հայտնեց վարչապետը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, հաշվի առնելով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժության անցկացումը Հայաստանում համարել է ոչ նպատակահարմար և այդ մասին հունվարի 5-ին պաշտոնական գրությամբ տեղեկացրել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետին»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.