Ռուսաստանն առաջին անգամ ռուբլով վճարմամբ հացահատիկ է մատակարարել Թուրքիային

Ռուսաստանի փոխվարչապետ Վիկտորյա Աբրամչենկոն ասել է, որ Ռուսաստանն առաջին անգամ Թուրքիային ռոբլով վճարմամբ հացահատիկ է մատակարարել։ Նրա խոսքով՝ դա առաջին փորձն էր, որը բարեհաջող է եղել, գրում է gazeta.ru-ն:

«Թուրքիայի հետ փորձն իրականացվել է աշնանը։ Կատարվել է մեկ գործարք, հաշվարկները կատարվել են ռուբլով»,- ասել է Աբրամչենկոն։

Աբրամչենկոն պարզաբանել է, որ այժմ Ռուսաստանը սննդամթերք է արտահանում աշխարհի 150 երկրներ, հիմնականում՝ բարեկամ երկրներ։ 2022 թվականին Ռուսաստանի Դաշնությունից այդ երկրներ արտահանվել է 21 մլն տոննա պարենամթերք և 14,5 մլն տոննա պարարտանյութ։

«Մենք հաղթահարում ենք հակառուսական պատժամիջոցների պատճառով առաջացած դժվարությունները, այդ թվում՝ նյութատեխնիկական ապահովման հետ կապված»,- ընդգծել է նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.