Մեսին այսօր Աշխարհի առաջնության նոր ռեկորդ կսահմանի

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ընդգրկվել է իր ազգային հավաքականի մեկնարկային կազմում Ֆրանսիայի հետ ԱԱ-2022-ի եզրափակչի խաղի համար։

 

Այս հանդիպումը 35-ամյա ֆուտբոլիստի համար կլինի 26-րդն աշխարհի առաջնությունում։

 

Նա այս ցուցանիշով արդեն առաջինն է՝ առաջ անցնելով գերմանացի նախկին պաշտպան Լոտար Մատեուսից, ով ունի 25 խաղ ԱԱ-ներում։

 

Արգենտինա-Ֆրանսիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.