Բենզեման մերժել է Մակրոնի՝ ԱԱ-ի եզրափակչին նախագահական ինքնաթիռով միասին Կատար մեկնելու առաջարկը. լրատվամիջոցներ

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման մերժել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերը՝ միասին մեկնել Կատարում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակչին։ Այս մասին հայտնում է ESPN-ը։

Նշվում է, որ Բենզեման Մակրոնի հետ նախագահական ինքնաթիռով Դոհա մեկնելու հնարավորություն ուներ, սակայն նա մերժել է այս առաջարկը։

Բենզեման մրցաշարի մեկնարկից անմիջապես առաջ վնասվածք էր ստացել և չի կարողացել օգնել Ֆրանսիայի հավաքականին Կատարում։

Ուրբաթ Բենզեման Instagram-ում լուսանկար է հրապարակել՝ «Ինձ դա չի հետաքրքրում» գրառմամբ, որն, ամենայն հավանականությամբ, վերաբերում է հրավերին։ Աղբյուրը ESPN-ին հայտնել է, որ Բենզեման «լիարժեք աջակցում է թիմին և ցանկանում է, որ նրանք նվաճեն այս տիտղոսը, որն ինչ-որ կերպ նաև իրենը կլինի»:

Եզրափակիչ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին։ Աշխարհի գործող չեմպիոն ֆրանսիացիները կխաղան Արգենտինայի հավաքականի հետ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.