Տիմատիին դատի են տվել՝ պահանջելով մոտ 7 մլն ռուբլի

«Ամի փրոջեքթ» շինարարական ընկերությունը հայց է ներկայացրել ռուս ռեփ կատարող Տիմատիի (Թիմուր Յունուսով) դեմ, հայտնում է StarHit-ը՝ Մոսկվայի Մեշչանսկի շրջանային դատարանին հղումով։

Նշվում է, որ ընկերությունը 2019 թվականին արտիստի հետ պայմանագիր է կնքել նրան պատկանող օբյեկտներում շինարարական աշխատանքների վերաբերյալ։

Հետո Տիմատին վճարել է աշխատանքի համար վարձատրության միայն մի մասը, իսկ մնացածը հետագայում չի տվել։

«Ամի փրոջեքթ»-ը մտադիր է ռեփերից ստանալ 2,4 մլն ռուբլի պարտք և 4,4 մլն ռուբլի տուգանք

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.