Մի խումբ առնետներ Շվեյցարիայի դեմ հաղթանակը տոնում էին իբրև Ռոնալդուի դեմ տարած հաղթանակ. Ռոնալդուի քույր

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույրը՝ Կատյա Ավեյրուն, մեկնաբանել է ազգային թիմի՝ ԱԱ-2022-ից դուրս մնալը։

 

«Մենք պարտվեցինք աշխարհի առաջնությունը, երբ առնետների մի ոչ մեծ խումբ Շվեյցարիայի դեմ հաղթանակը տոնեց իբրև Ռոնալդուի դեմ տարած հաղթանակ։

 

Հավաքականում ակումբներ չկան։ Հավաքականը երկիր է։ Բայց, ցավոք, Պորտուգալիայում այս դասը դեռ յուրացված չէ»,- գրել է Ավեյրում սոցցանցերի իր էջերում։

 

Հիշեցնենք՝ ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչում Պորտուգալիան նվազագույն հաշվով պարտվեց Մարոկկոյին․ Ռոնալդուն խաղը սկսեց պահեստայինների նստարանին։ Նա պահեստայինների թվում էր նաև Շվեյցարիայի դեմ 1/8 եզրափակչում, երբ թիմը հաղթեց 6-1 հաշվով։

 

   
 

Աղբյուր  ArmSport.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.