Կարծում եմ, որ մենք ֆավորիտ ենք, բայց Արգենտինան ամեն խաղում ավելի լավն է դառնում. Մակրոն

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հավաքականին ֆավորիտ է համարում 2022 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչում։

 

«Կարծում եմ, որ մենք ֆավորիտ ենք, բայց Արգենտինան ամեն խաղում ավելի լավն է դառնում, ուստի այն թիմ է, որը շատ է առաջադիմում:

 

Սպասում եմ, որ Ռաբիոն կվերադառնա իր մարզավիճակին, քանի որ չնայած մենք լավ խաղացինք Մարոկկոյի դեմ, բայց շատ բան կախված է կազմից: Կարծում եմ՝ մենք կհաղթենք, և ինչ-որ բան ինձ հուշում է, որ եզրափակչում կլինեն գոլեր, բավականին շատ գոլեր, ավելի հստակ կարող եմ ասել կիրակի առավոտյան»,- ասել է Ֆրանսիայի նախագահը L’Equipe-ին տված հարցազրույցում։

 

2022 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիան կխաղա Արգենտինայի հետ դեկտեմբերի 18-ին։

   
 

Աղբյուր  ArmSport.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.