Ժաննա Անդրեասյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

Հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել՝ ըստ որի Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարար․


Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.․

Ժաննա Անդրասյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»:

Հիշեցնենք ավելի վաղ գրել էինք, որ ԿԳՄՍ նախարարի հավանական թեկնածուներից է Ժաննա Անդրեասյանը ։

Վաղը վարչապետը նորանշանակ նախարարին ներկայացնելու է ԿԳՄՍ նախարարության աշխատակազմին։ Ենթադրում ենք, որ ներկա են լինելու միայն փոխնախարարներն ու վարչությունների պետերը, քանի որ նախարարության աշխատակազմը ոչ մի դահլիճում հնարավոր չի լինի տեղավորել։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.